Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հաստատել է ֆրանսիական «Լիլի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանշեշի տեղափոխությունը փարիզյան ակումբ:
«Մենք ցանկանում էինք ձեռք բերել այնպիսի խաղացողի, որն ունի նույն որակները, ինչ Ռենատուն: Բացի այդ, նա Լիգա 1-ի փորձ ունի»,- Գալտյեի խոսքը մեջբերում է US Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության համար ՊՍԺ-ն ֆրանսիական մյուս թիմին կվճարի 15 միլիոն եվրո: Սպասվում է, որ տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի օգոստոսի 4-ին:


