Logo

Գալտյեն «անձեռնմխելի» է մինչև «Բավարիայի» դեմ պատասխան խաղը

20:11 / 16.02.2023ՍՊՈՐՏ
null

Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի պաշտոնանկության հարցն առայժմ չի քննարկում:

RMC Sport տեղեկություններով, չնայած երեք անընդմեջ պարտությանը՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը որոշել է սպասել մինչև Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը, որը կկայանա մարտի 8-ին: 

Ակումբում կարծիքները կիսվել են. մի մասը ցանկանում է, որ 56-ամյա մասնագետի հեռացման դեպքում թիմը գլխավորի ֆրանսիացի Զինեդին Զիդանը, մյուս մասը կողմ է գերմանացի Թոմաս Տուխելի վերադարձին:

Հիշեցնենք, որ Քրիստոֆ Գալտյեն ՊՍԺ-ն գլխավորում է 2022 թվականի հուլիսից:

Լիգա 1-ի 23-րդ տուրից հետո Ֆրանսիայի գործող չեմպիոնը 54 միավորով առաջատարն է, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում տանը նվազագույն հաշվով պարտվել է «Բավարիային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ