Logo

Գամպերի գավաթ. «Բարսելոնայի» մրցակիցը

13:58 / 22.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Կոմոն», որը գլխավորում է Սեսկ Ֆաբրեգասը, կլինի «Բարսելոնայի» մրցակիցը Ժոան Գամպերի անվան գավաթի խաղում, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին «Յոհան Կրոյֆ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Այդ խաղին նաև կներկայացվի «Բարսելոնայի» 2025/26 մրցաշրջանի կազմը։

Գամպերի գավաթը նախատեսված էր անցկացնել նորոգված «Կամպ Նոու» ստադիոնում, սակայն «Բարսելոնան» չի կարողանա դա անել քաղաքային խորհրդի կողմից արտոնագիր ստանալու վերաբերյալ խնդիրների պատճառով։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by FC Barcelona (@fcbarcelona)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ