Logo

Գամրոտ. «Առաջարկել են Ծառուկյանի հետ գրեփլինգի գոտեմարտ անցկացնել»

20:18 / 28.08.2025Գրեփլինգ
null

UFC-ի մարտիկ Մատեուշ Գամրոտը սոցցանցերում հայտարարել է, որ ստացել է առաջարկ՝ դառնալու Արման Ծառուկյանի մրցակիցը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Ծառուկյանը սեպտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ACBJJ 18 մրցաշարում կանցկացնի գրեփլինգի գոտեմարտ:

«Ինձ կրկին առաջարկեցին գրեփլինգի գոտեմարտ անցկացնել Արմանի հետ։ Մարդիկ ուզում են տեսնել մեր մրցակցությունը։ Բայց ինձ թվում է, որ մենք նախ պետք է մենամարտենք UFC-ում»,- գրել է Գամրոտը:

UFC-ի թեթև քաշային կարգում լեհ մարտիկը 8-րդ համարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ