Գանայի և Կամերունի հավաքականների ֆուտբոլիստներն աշխարհի առաջնությանը մասնակցելու համար գումար են վճարել:
Լրագրող Ռոմեն Մոլինան հայտնել է, որ այդ հավաքականների՝ Կատարում ընթացող աշխարհի առաջնության համար հայտացուցակում ընգրկվելու դիմաց ֆուտբոլիստներից կաշառք են վերցրել տվյալ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները:
Գանայի և Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիաները չեն մեկնաբանել այդ լուրը:
Հիշեցնենք, որ գանացիներն ու կամերունցիները դուրս չէին եկել իրենց խմբերից՝ ավարտելով պայքարը Մունդիալում:


