Logo

Գանայի հավաքականը նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

00:59 / 13.10.2025Ֆուտբոլ
null

Գանայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։

Աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին` 10-րդ տուրում Օտո Ադոյի գլխավորած թիմը տանը 1-0 հաշվով հաղթեց Կոմորյան կղզիներին` 25 միավորով I խմբում գրավելով առաջին տեղը։

Կոմորյան կղզիները 15 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը։

Գանացիները Մունդիալում նորամուտը նշել են 2006 թվականին և մրցաշարին կմասնակցեն 5-րդ անգամ անընդմեջ։

ԱԱ-2026, աֆրիկյան գոտու ընտրական մրցաշար, 10-րդ տուր

I խումբ

Գանա - Կոմորյան կղզիներ` 1-0 (տեսանյութ)

Մոհամեդ Կուդուս, 47

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ