Գանացի կիսապաշտպան Բոա Քոլինսը կարիերան կշարունակի «Վանում», տեղեկացնում է չարենցավանյան ակումբի մամուլի ծառայությունը:
18-ամյա ֆուտբոլիստը Գանայի մինչև 20 տարեկանների հավաքականի անդամ է:
Քոլինսը «Վան» է տեղափոխվել «Դրիմս» ակումբից` վարձավճարով: Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Վանը» 20 խաղում վաստակել է 14 միավոր և 9-րդն է:


