Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությանը ներգրավեց հայկական ակումբներից վերջինը՝ «Գանձասար-Կապանը»: Կապանցիները Պոդգորիցայում որակավորման 1-ին փուլում ուժերը չափեցին չեռնոգորական «Մլադոստի» հետ:
«Մլադոստը» հաղթանակ տոնեց 1-0 հաշվով: 57-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով աչքի ընկավ Միլան Դուրիշիչը:
Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 6-ին, Երևանում:
«Գանձասար-Կապանը» հանդես էր գալիս հետևյալ մեկնարկային կազմով՝ 12․ Գրիգոր Մելիքսեթյան, 19․ Վասպուրակ Մինասյան, 13․ Դամիր Մեմովիչ, 18․ Հայկ Իշխանյան, 2․ Ալեքս Ջունիոր Քրիստիան, 20․ Արթուր Յուսպաշյան, 6․ Ուբեյմար Անգուլո (88. Վարդան Բակալյան), 11 Լուբամբո Մուսոնդա, 10․ Վալմերսոն (17. Աշոտ Կարապետյան), 9․ Քրիստիան Մանդիանգու (8. Սարգիս Շահինյան), 28․ Կլաուդիր Մարինի Ջունիոր:
Որակավորման 1-ին փուլում այսօր պարտություններ էին կրել նաև հայկական մյուս ակումբները՝ «Շիրակ» 0-2 «Գորիցա», «Փյունիկ» 1-4 «Սլովան Բրատիսլավա»:

