Կապանի «Գանձասարը» վաղաժամ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն:
Նախավերջին՝ 27-րդ տուրում, մարզային թիմն ընդունեց «Նոա-2»-ին և առավելության հասավ 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը խփեց կիսապաշտպան Դավիթ Մայիլյանը:
«Գանձասարը» 26 խաղից հետո 70 միավորով ապահովեց չեմպիոնությունը և հաջորդ մրցաշրջանում կխաղա Հայաստանի Պրեմիեր լիգայում:
Հայաստանի Առաջին խումբ, 27-րդ տուր
«Գանձասար» - «Նոա-2»՝ 1-0
Դավիթ Մայիլյան, 30
Ֆոտո՝ ՀՖՖ