Logo

Սաութգեյթ. «Սա առաջին դեպքը չէ, երբ ֆուտբոլիստը հրաժարվում է միանալ հավաքականին»

14:41 / 15.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարաել է, որ Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը հրաժարվել է մասնակցել մարտին կայանալիք ընկերական հանդիպումներին:

«Ես ի վիճակի չեմ մեկնաբանել այս որոշումը: Հարկավոր է զրուցել ֆուտբոլիստի և «Արսենալի» մարզիչների հետ: Իմ կարիերայի ընթացքում եղել են ֆուտբոլիստներ, որոնք հրաժարվել են մեկնել հավաքականի ճամբար, սա առաջին դեպքը չէ:

Ես հասկանում եմ Ուայթին, նրա թիմը պայքարում է չեմպիոնության համար, բայց Անգլիայի հավաքականն ինձ համար գագաթնակետն է: Ես չեմ փորձել համոզել նրան, մենք նրա մերժումից հետո չենք զրուցել»,- 53-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է The Independent-ը:

Հիշեցնենք, որ Բեն Ուայթն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում: Մարտի 14-ին 26-ամյա ֆուտբոլիստը մինչև 2026թ․ հունիս երկարաձգել էր պայմանագիրն «Արսենալի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ