Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է ազգային թիմի և Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի վնասվածքի մասին:
«Ջեյմսի մոտ կրկնվել է այն վնասվածքը, որի պատճառով բաց էր թողել աշխարհի առաջնությունը: Սա երբեմն պատահում է, բայց խաղացողը լավ է զգում: Նա շատ կարևոր է իր ակումբի համար, ուստի մենք պետք է զգույշ լինենք»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել էր Իտալիայի թիմին, իսկ երկրորդ տուրում մարտի 26-ին կընդունի Ուկրաինայի հավաքականին: