Logo

Գարի Նևիլը կանխատեսել է ԱՊԼ-ի հաղթողին

11:57 / 04.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կպաշտպանի տիտղոսը:

««Արսենալի» համար միշտ խնդիրներ են առաջանում մրցաշրջանի երկրորդ հատվածում: Վերհիշեք նախորդ մրցաշրջանը: Հենց այս պատճառով էլ կարծում եմ, որ չեմպիոն կդառնա «Մանչեսեր Սիթին»: Արտետայի գլխավորած թիմը կսկսի լարվել, երբ մնա մոտ 10 հանդիպում: Նրանց մոտ չափից շատ են հուզմունքն ու էմոցիաները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ չեմպիոնական մրցավազքում»,- անգլիացու խոսքը մեջբերում է Goal-ը: 

25 խաղից հետո «Արսենալը» 60 միավորով առաջատարն է և 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ