Միլանում ընթանում է ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկանների Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:
Հայաստանի պատվիրակներն էլ շարունակում են փայլուն ելույթներ ունենալ: Մ15 տարեկանների պայքարում բոլորից ուժեղ է գտնվել մեր ծանրորդ Գարիկ Կարապետյանը:
Մինչև 85 քաշայինների պայքարում Գարիկը երկարամտի 261 կգ արդյունքով (պոկում՝ 115 կգ, հրում՝ 146) կանգնել է պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ իր հետևում թողնելով բուլղարացի Յոչև Գեորգիին (256 կգ երկամարտ) ու լեհ Սրենզինսկի Միլոշին (232 կգ երկամարտ):
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ15 չեմպիոն
Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Եվրոպայի առաջնություն. Հայաստանը 2 մեդալ է նվաճել

