«Չելսիի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոն The Athletic-ի հետ զրույցում նշել է, որ չի տխրում «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու համար:
«Ես չեմ զղջում և տխուր չեմ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու համար: Այստեղ եմ եկել՝ ֆուտբոլ խաղալու համար և պետք է մարդկանց ցույց տամ, թե ինչի եմ ընդունակ:
Կյանքում երբեմն պետք է փոխես որոշ բաներ՝ կատարելագործվելու և քայլ առաջ կատարելու համար: Կարծում եմ՝ ճիշտ պահին ճիշտ ակումբում եմ հայտնվել»,- նշել է արգենտինացին:
21-ամյա Ալեխանդրո Գառնաչոն լոնդոնցիների կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 2-ական գոլով և ասիստով:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


