Logo

Գառնաչոն` «Չելսիի» ֆուտբոլիստ

21:44 / 30.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Չելսին» հայտարարել է արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի տրանսֆերի մասին:

«Չելսին» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» 45 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար: Կողմերը 7 տարվա պայմանագիր են ստորագրել:

«Սա անհավանական պահ է ինձ և իմ ընտանիքի համար։ Ես դիտեցի աշխարհի ակումբային առաջնությունը և հիմա կխաղամ հաղթողների կազմում։ Հատուկ զգացողություն է խաղալ աշխարհի լավագույն ակումբի կազմում»,- ասել է արգենտինացին պայմանագիրը ստորագրելուց հետո:

Գառնաչոն Պրեմիեր լիգայում անցկացրել է 93 խաղ, որոնցում խփել է 16 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ