«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շարունակում է հետաքրքրվել «Ման. Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն:
Նեապոլում ցանկանում են, որ Խվիչա Կվարացխելիայի բացը լրացնի արգենտինացի ֆուտբոլիստը, որը մրցաշրջանի վերջում պետք է դիտարկի կարիերայի շարունակության տարբերակները:
«Կարմիր սատանաները» դեմ չեն ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառելուն, քանի որ պետք է միջոցներ հայթայթեն՝ Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոններին համապատասխանելու համար:
Գործարքը կարող է կայանալ, եթե «Նապոլին» պատրաստ լինի վճարել 50 միլիոն եվրո:
Գառնաչոն այս մրցաշրջանում մանկունիանցիների կազմում մասնակցել է 47 խաղի, որոնցում աչքի է ընկել 9 գոլով և 8 ասիստով:


