Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոն շուտով կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի», հայտնում է ինսայդեր Բեն Ջեյքոբսը:
«Աձուրին» արգենտինացի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին հետևում էր դեռևս ձմեռվանից և այժմ բանակցություններում լուրջ արդյունքի է հասել:
Գործարքը գնահատվում է 40-60 միլիոն եվրո: Նեապոլցիներն արդեն նախապատրաստում են անձնական պայմանագրի դետալները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գառնաչոն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ կոնֆլիկտի պատճառով: