Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմը Մադրիդյան կինոփառատոնում արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» մրցանակներին:
«Գարուն ա» ֆիլմը պատմություն է մի ընտանիքի մասին, որի գլխավոր կերպարներն են հայրը՝ զինվորական, որդին՝ բիզնեսմեն և թոռը՝ վիրտուոզ երաժիշտ: Ֆիլմը ներկայացնում է 3 սերնդի փոխհարաբերություններն ու անհամաձայնությունները: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Ալբերտը:
Ֆիլմն Aratta Production-ի, Vision Studion-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է: Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM ընկերության աջակցությամբ:



