Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ թիմը մրցաշրջանը կավարտի Պրեմիեր լիգայի վերջին տեղում, եթե պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեռանա:
«Խնդիրն այն է, որ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» կորցնի Ռոնալդուին, ապա հարձակման գծում գոլ խփող ֆուտբոլիստ չի մնա:
Եվ եթե նրանք վատ խաղացողներ ձեռք բերեն, ես անկեղծորեն հավատում եմ, որ ակումբը մրցաշրջանը կավարտի Պրեմիեր լիգայի վերջին տեղում»,- Նևիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը սկսել է երկու պարտությամբ՝ զիջելով «Բրայթոնին» (1-2) և «Բրենթֆորդին» (0-4): Ռոնալդուն այդ հանդիպումներում խաղադաշտում անցկացրել է 127 րոպե՝ առանց գոլ խփելու։


