Հայաստանը ներկայացնող ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց:
Հայ ըմբիշը եզրափակիչում գոտեմարտեց Ուզբեկստանը ներկայացնող Ահմադ Կոդիրովի դեմ, գրանցվեց 1-1 հաշիվը: Տերտերյանն առաջինը միավոր վաստակելու շնորհիվ դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող:
Հիշեցնենք, որ նախօրեին Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) արծաթե մեդալ էր նվաճել:


