Հայաստանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (67 կգ) եզրափակիչ գոտեմարտում վաղաժամ հաղթանակի հասավ իրանցի Ալիի նկատմամբ` 11-0:
Քիչ առաջ հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) ևս դարձել էր չեմպիոն, Հրաչյա Պողոսյանը (63 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի, իսկ կանանց պայքարում Էլեն Բաբաջանյանը (53 կգ)` արծաթե: