Հայաստանը ներկայացնող ռուսաստանցի բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը նվաճել է գերծանր քաշային կարգի WBA Regular չեմպիոնական գոտին։
32-ամյա Գասիևը Դուբայում կայացած IBA.PRO 13 մրցաշարում հաղթել է բուլղարացի Կուբրատ Պուլևին` մրցակցին նոկաուտի ենթարկելով 6-րդ ռաունդում։
Գասիևը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 33-րդ հաղթանակը (26-ը` նոկաուտով) , ունի նաև 2 պարտություն, իսկ 1 մենամարտ էլ համարվել է չկայացած։
44-ամյա Պուլևը 3-րդ պարտությունն է կրել, ունի նաև 32 հաղթանակ։


