Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին կարծիք է հայտնել, թե ինչով է Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցում Լիոնել Մեսիին:
«Կրիշտիանուն յուրահատուկ է, նա ֆենոմենալ է: Ավելի լավ է յուրահատուկ լինել, քան Մեսիի նման: Ռոնալդուն ֆենոմեն է, որովհետև Մեսիի տվյալները չի ունեցել, բայց միևնույն է խաղացել է աշխարհի լավագույն թիմերում: Դրա համար համարձակություն է հարկավոր: Մրցակցիները վազել են նրա վրա, սպանել նրան:
Իսկ ի՞նչ է արել Մեսին: Նա խաղացել է «Բարսելոնայում» ու Արգենտինայի հավաքականում: Լեոն նոր մարտահրավերներ չի ընդունել, չնայած հնարավորություններ ունեցել է»,- La Nacion-ի հետ զրույցում ասել է արգենտինացին:


