Logo

Գատուզոն չի սեղմել հաղորդավարի ձեռքն ու լեզվակռվի է բռնվել նրա հետ

23:25 / 18.03.2025Ֆուտբոլ
null

Խորվաթիայի առաջնության 26-րդ տուրում «Ռիեկայից» կրած պարտությունից (0-3) հետո Սպլիտի «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն MAXSport1 հեռուստաալիքի ուղիղ եթերում չի սեղմել նախկին ֆուտբոլիստ, հաղորդավար Յոշկո Յելիչիչի ձեռքն ու լեզվակռվի է բռնվել նրա հետ.

«Ես չեմ սեղմելու Ձեր ձեռքն ու չեմ պատասխանելու Ձեզ. Դուք չափազանց շատ եք խոսում և չեք հարգում մարդկանց։ Դուք նույնպես ֆուտբոլիստ եք եղել և պետք է հասկանաք իրավիճակը, բայց միշտ վատ եք արտահայտվում։

Ես Ձեզ չեմ հարգում։ Դուք շատ վատ եք խոսում։ Չեմ շփվելու Ձեզ հետ, քանի դեռ այստեղ եք աշխատում։ Դուք չար մարդ եք և այնպես եք խոսում, կարծես նվաճել եք ամբողջ աշխարհը»,- ասել է Գատուզոն Յելիչիչին։

«Հայդուկը» պարտությունից հետո մնացել է 48 միավորով և նահանջել երկրորդ տեղ, իսկ «Ռիեկան» 50 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։

Յոշկո Յելիչիչը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Հայդուկում», 6 անգամ դարձել Խորվաթիայի գավաթակիր, 5 անգամ` երկրի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ