Ջենարո Գատուզոն ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ռեկորդակիր է դարձել, հաղորդում է Opta-ն:
Նա առաջին մարզիչն է, որի գլխավորությամբ Իտալիայի ազգային հավաքականն առաջին երեք խաղում 10-ից ավելի գոլ է խփել: Գատուզոյի գլխավորած Իտալիայի հավաքականը երեք խաղում խփել է 13 գոլ:
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբում Իտալիայի հավաքականը հոկտեմբերի 11-ին հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել էր Էստոնիայի թիմին: Սեպտեմբերին էլ իտալացիները տանը 5-0 հաշվով հաղթել էին Էստոնիային, իսկ հյուրընկալվելիս 5-4 հաշվով առավելության էին հասել Իսրայելի ազգային հավաքականի դեմ պայքարում: Իտալիայի հավաքականը 12 միավորով երկրորդն է խմբում:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


