Իտալական «Միլանի» և «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի:
Լրագրող և ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի հաղորդմամբ՝ 45-ամյա մասնագետը կգլխավորի Սաուդյան Արաբիայի թիմերից մեկը: Ներկա պահին նա ընտրություն է կատարում:
Մարզչի կարգավիճակում միակ տիտղոսը Գատուզոն նվաճել է «Նապոլիի» հետ՝ 2019/20 մրցաշրջանի Իտալիայի գավաթը:
Հիշեցնենք, որ Գատուզոյի նախորդ աշխատավայրն իսպանական «Վալենսիան» էր, որտեղից հեռացվել է 2023 թվականի հունվարի 30-ին:


