Logo

Գավաթային մրցավեճ առաջնության հանդիպումից առաջ. Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Շիրակ» խաղին ընդառաջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.09.2018Հայկական ֆուտբոլ
Artsakh Ararat Armenia 19 - Գավաթային մրցավեճ առաջնության հանդիպումից առաջ. Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» - «Շիրակ» խաղին ընդառաջ

«ԱՐՑԱԽ» – «ՇԻՐԱԿ»

20 սեպտեմբերի, ժ.16:00, Երևան, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ (նախկին «Միկա») մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ

Թիմերն առաջին անգամ են հանդիպելու

«Արցախը» 2-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու

Բարձրագույն խմբի նորեկ «Արցախը» 2-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս ՀՀ գավաթի մրցաշարում: Թիմի նորամուտը Հայաստանի գավաթի խաղարկությունում անչափ անհաջող էր: Անցյալ տարի Առաջին խմբում հանդես եկող «Արցախը» Տիգրան Եսայանի գլխավորությամբ չկարողացավ գավաթի քառորդ եզրափակչում լուրջ դիմադրություն ցույց տալ երկրի չեմպիոն «Ալաշկերտին»՝ պարտվելով երկու հանդիպումներում էլ: Ընդ որում հոկտեմբերի 19-ին կայացած գավաթի պատասխան խաղում արցախցիները 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին:

«Արցախի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից «Ալաշկերտի» հետ գավաթային առաջին հանդիպմանը, որում չեմպիոնը հաղթել էր 3-1 հաշվով, մասնակցել էին Կարեն Հարությունյանը, Արթուր Գրիգորյանն ու Գրիգոր Աղեկյանը: Հենց վերջինս էլ դարձել էր թիմի խփած միակ գոլի հեղինակը:

Artsakh Ararat Armenia 8 960x640 - Գավաթային մրցավեճ առաջնության հանդիպումից առաջ. Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» - «Շիրակ» խաղին ընդառաջ

Բարձրագույն խմբի առաջնությունում «Արցախի» գործերն այնքան էլ լավ չեն ընթանում: Անցկացրած 7 հանդիպումներում թիմն ընդամենը մեկ հաղթանակ է տոնել և 6 միավորով 6-րդ տեղում է: Ընդ որում այդ միավորներն «Արցախը» վաստակել է սեփական հարկի տակ անցկացրած 4 հանդիպումներում:

Այնպես որ «Շիրակի» հետ գավաթային դիմակայությունում հաջողության հասնելու համար «Արցախը» պետք է ձգտի պատասխան հանդիպումից առաջ ամրության պաշար ստեղծել սեփական հարկի տակ, որտեղ թիմն առայժմ իրեն վստահ է զգում՝ մնալով անպարտելի:

Ի դեպ, խաղացանկի քմահաճույքով, գավաթային հանդիպումից ընդամենը 3 օր անց Գյումրիում կկայանա «Արցախի» և «Շիրակի» նոր հանդիպումն արդեն առաջնության շրջանակում:

2222 960x640 - Գավաթային մրցավեճ առաջնության հանդիպումից առաջ. Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» - «Շիրակ» խաղին ընդառաջ

Գավաթային հաջողությունները՝ Վարդան Բիչախչյանի օրոք

Ի տարբերություն «Արցախի», «Շիրակը» գավաթի մրցաշարերի ամենափորձառու թիմն է, որը մասնակցել է պատվավոր մրցանակի նախորդ բոլոր 27 խաղարկություններին:

Առայժմ գյումրեցիներին միայն երկու անգամ է (2012, 2016/17թթ.) հաջողվել գավաթով պատվո շրջան կատարել: Երկու դեպքում էլ շիրակցիներին գավաթային բարձունքին է հասցրել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, որի անվան հետ են կապված «Շիրակի» վերջին տարիների հաջողությունները: Իսկ մինչ այդ «Շիրակը»  4 անգամ (1993-1994, 1999, 2011թթ.) հանդես էր եկել գավաթի եզրափակչում և անհաջողության էր մատնվել:

Ճիշտ է, Բիչախչյանի օրոք էլ «Շիրակին» ՀՀ գավաթի 2012/13թթ. խաղարկությունում չի հաջողվել նվաճել պատվավոր մրցանակը՝ եզրափակչում զիջելով «Փյունիկին»:

Banants vs Shirak 1 round 14 960x640 - Գավաթային մրցավեճ առաջնության հանդիպումից առաջ. Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» - «Շիրակ» խաղին ընդառաջ

Հայտնի պատճառներով նախապատրաստական փուլ չանցած «Շիրակն» առայժմ անհաջող է հանդես առաջնությունում՝ անցկացրած 7 հանդիպումներում վաստակած 5 միավորով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Գյումրեցիներին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել: Գուցե գավաթի մրցաշարում հաջողվի «Շիրակին» առաջին հաղթանակը տոնել:

«Շիրակն» աստիճանաբար համալրում է կազմը: Թիմ են վերադարձել Կարեն Մուրադյանը, Ժան Ժակ Բուգուհին և Մուսա Փոլ Բակայոկոն: Վերջինս նախորդ մրցաշրջանում թիմի ռմբարկուն էր ինչպես առաջնությունում (7 գոլ), այնպես էլ գավաթի մրցաշարում (3 գոլ), որում «Շիրակը» հասել էր մինչև կիսաեզրափակիչ՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով «Գանձասար-Կապանին» (1-1, 0-1): Բացառված չէ, որ գավաթային մրցախաղում Վարդան Բիչախչյանն այս ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս բերի:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ