Logo

Անգլիական գրանդը ցանկանում է «փախցնել» «Բարսայի» ամենահեռանկարային խաղացողներից մեկին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:47 / 07.02.2022Լուրեր
Գավի

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի տրանսֆերային իրավունքները: Անգլիական գրանդը գործի է անցել այն բանից հետո, երբ պայմանագիրը երկարաձգելու իսպանական թիմի առաջին առաջարկը Գավին մերժել է՝ հայտնում է Daily Express-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» առաջարկած պայմանները չեն բավարարում 17-ամյա կիսապաշտպանի պահանջները։ Ակումբը պետք է Գավիին բարձր աշխատավարձ առաջարկի, որպեսզի նա նոր պայմանագիր կնքի։ Գավիի առաջնահերթությունը թիմում մնալն է, ուստի կողմերը մոտ ապագայում նորից կնստեն բանակցությունների սեղանի շուրջ:

Հավելենք՝ 17-ամյա Գավին ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականին։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա