Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին խոսել է գերմանացիների դեմ Կատարում շարունակվող աշխարհի առաջնության E խմբի երկրորդ տուրում սպասվող խաղի մասին:
«Գերմանիայի դեմ խաղում մեր հավակնությունները նույնն են լինելու, ինչ Կոստա-Ռիկայի դեմ մրցավեճում էր: Մենք մեծ հավակնություններ ունեցող թիմ ենք, և խաղադաշտում տալիս ենք առավելագույնը՝ անկախ մրցակցից»,- 18-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը 7-0 հաշվով հաղթել էր Կոստա-Ռիկային, իսկ գերմանացիները 1-2 հաշվով պարտվել էին Ճապոնիային: Գավին կոստառիկացիների դեմ խաղում խփել էր իր թիմի 5-րդ գոլը՝ դառնալով Պելեից հետո Մունդիալներում երկրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակը:
Իսպանիա - Գերմանիա խաղը տեղի կունենա նոյեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


