«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ իրավիճակին:
Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի մոտ 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։
«Մարկը թիմի առաջին ավագն է: Վերջին հաշվով՝ որոշումը կայացվում է խաղացողների քվեարկությամբ։ Նա շատ լուրջ վնասվածք է ստացել։ Մարկն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել այնպիսին, ինչպիսին նա կա։
Երբ նա ապաքինվի վնասվածքից, կտեսնենք, և մարզիչը որոշում կկայացնի։ Ակնհայտ է, որ նա ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել»,- ասել է Գավին։


