Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Իսպանիայի հավաքականը մրցում է Կոստա-Ռիկայի թիմի հետ:
Կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Գավին խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում՝ հասնելով պատմական նվաճման: Գավին դարձավ Իսպանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը խաղադաշտ է դուրս եկել աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Նա ռեկորդը գրանցել է 18 տարեկան 110 օրականում, հայտնում է Opta-ն
Իսպանացիների մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել նաև «Բարսելոնայի» 19-ամյա կիսապաշտպան Պեդրին: Պեդրիի և Գավիի շնորհիվ Իսպանիայի թիմը դարձել է առաջին եվրոպական հավաքականը 1962 թվականից ի վեր, որի մեկնարկային կազմում աշխարհի առաջնության հանդիպմանը միանգամից երկու մինչև 20 տարեկան ֆուտբոլիստներ են խաղադաշտ դուրս եկել: ԱԱ-1962-ում կայացած Բուլղարիա - Անգլիա մրցավեճում բալկանցիների մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել մինչև 20 տարեկան ֆուտբոլիստներ Էչևը և Սոկոլովը:
Իսպանացիներն առաջին խաղակեսից հետո հաղթում են 3-0 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել Դանի Օլմոն, Մարկո Ասենսիոն և Ֆերան Տորեսը: Օլմոյին գոլային փոխանցում է կատարել Գավին:


