«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարծում է, որ իր թիմին փորձի պակասը խանգարեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու հարցում:
«Կարևոր պահերին մեզ չէր հերիքում փորձը: Մանրուքներն են որոշիչ դառնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու հարցում:
Մենք շատ գոլեր էինք բաց թողնում: Այո՛, նաև շատ էինք խփում, բայց դա բավարար չէր եզրափակիչ հասնելու համար»,-Գավիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Գավին նաև պատմել է, որ իր հետ ցանկացել է պայմանագիր կնքել Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն.
«ՊՍԺ-ն ուզում էր ձեռք բերել ինձ, սակայն ես անմիջապես մերժեցի: Ես հանգիստ եմ այստեղ ու ուզում եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայում»»:


