Կատալոնական «Բարսելոնան» հրապարակել է Եվրոպա լիգայի հայտացուցակը: Իսպանացի կիսապաշտպան Գավին, որը վերջերս ստացել էր «6» խաղային համարը, եվրագավաթներում կշարունակի ելույթ ունենալ «30» խաղահամարով, հայտնում է Marca-ն:
18-ամյա կիսապաշտպանը ներառված է «B ցուցակում»: Այդտեղ ընդգրկված են 2001 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ֆուտբոլիստներ: Խաղահամարը փոխել չի լինի, այդ պատճառով էլ Գավին Լա լիգայում կխաղա 6 համարի մարզաշապիկով, իսկ Եվրոպա լիգայում՝ 30:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խաղերը կկայանա փետրվարի 16-ին և 23-ին:
«Բարսելոնան» 50 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալին» գերազանցում է 5 միավորով:


