«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Իապանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Սելտայի» դեմ արտագնա խաղում լինելու է ակումբի մեկնարկային կազմում։ Այդ մասին հայտնել է «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։
«Գավին արդեն պատրաստ է լինել մեկնարկային կազմում։ Երբ Գավիին հարցնում եմ այդ մասին, նա ասում է. «Ես կարող եմ խաղալ յուրաքանչյուր դիրքում, դա ինձ համար խնդիր չէ։ Ցանկացած դիրքում կլինեմ լավագույնը»։ Սա հիանալի պատասխան է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
20-ամյա Գավին նախորդ անգամ կատալոնական ակումբի մեկնարկային կազմում եղել է 2023 թ. նոյեմբերի 7-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում (0-1)։ Երիտասարդ ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքի պատճառով և խաղադաշտ է վերադարձել միայն այս տարվա հոկտեմբերի 20-ին։
«Սելտա» - «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 23-ին, Երևանի ժամանակով մեկնարկելու է 00:00-ին, լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։