«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարծիք է հայտնել իր թիմակից Լամին Յամալի մասին, գրում է ESPN-ը:
Իսպանացուն հարցրել են, թե արդյոք նա Յամալին համարում է աշխարհում լավագույնը:
«Այո, լավագույնն է, բայց Լիոնել Մեսիից հետո»,- ասել է 20-ամյա ֆուտբոլիստը:
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը 24 խաղում դարձել է 9 գոլի ու 13 ասիստի հեղինակ:


