Logo

Գեղամ Ղադիմյանի գոլը մայիս ամսվա լավագույնն է Բելառուսի առաջնությունում (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.06.2020Հայկական ֆուտբոլ
91290901 2626908324084360 3951029042240552960 o - Գեղամ Ղադիմյանի գոլը մայիս ամսվա լավագույնն է Բելառուսի առաջնությունում (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:37

-

-

«Նեմանի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանի՝ «Ռուխի» դարպասը խփած գոլը լավագույնն է ճանաչվել Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում մայիս ամսվա կտրվածքով: Այս մասին հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Լավագույնը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում: «Նեման» – «Ռուխ» հանդիպումը կայացել է 8-րդ տուրի շրջանակում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 4-2 հաշվով: Հայաստանի հավաքականի թեկնածուն դարձել է դուբլի հեղինակ, առավել տպավորիչ է ստացվել նրա խփած առաջին գնդակը:

Հավելենք, որ Ղադիմյանը Բելառուսի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 մրցավեճի, խփել 7 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում: Նա մրցաշարի 2 լավագույն ռմբարկուներից մեկն է:

Ռուսական մի քանի ակումբներ հետաքրքրված են Ղադիմյանի ծառայություններով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ