
տուր
01 Հունվար 1970 - 12:36
- - 

«Նեմանի» կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Բելառուսի առաջնության հերթական տուրի «Սլուցկիի» հետ խաղում։
Հայ ֆուտբոլիստը արդեն 8-րդ հանդիպումը անընդմեջ միավորներ է հավաքում գոլ + գոլային փոխանցում համակարգով (5 գոլ + 4 գոլային փոխացնում)։ Այդ կերպ, Ղադիմյանը սահմանել է բարձրագույն լիգայի ռեկորդ լեգեոներների շրջանում, տեղեկացնում է բելառուսական Presball-ը։
Առաջնության պատմության մեջ միայն 4 ֆուտբոլիստ է աչքի ընկել կայուն արդյունավետությամբ. Վիտալիյ Ռոդինովը (11 խաղ, 8+6 2012/13 մրցաշրջանում, ԲԱՏԷ), Օլեգ Ստրախանովիչը (10 խաղ, 7+7, 2003, ԲԱՏԷ), Ռոման Վասիլյուկը (9 խաղ, 14+7, 2007, «Գոմել») ու Վիտայիլ Կուտուզովը (9 խաղ, 12+7, 2001, ԲԱՏԷ)։

