Logo

Գեղեցկության 5 կանոն Օռնելա Մուտիից [նաև լուսանկարներ 66-ամյա գեղեցկուհուց]

Հեղինակ
tigran5
00:00 / 21.12.2021ՍՊՈՐՏ
Օռնելա Մուտի

Որոշ մարդիկ գեղեցիկ են միայն երիտասարդ ժամանակ, իսկ ոմանք էլ ավելի են գեղեցկանում տարիների ընթացքում: Օռնելլա Մուտին միշտ գեղեցիկ է եղել, գեղեցիկ է նաև հիմա, երբ 66 տարեկան է։

Իտալուհու երկրպագուները հիանում են նրանով սոցիալական ցանցերում, որտեղ նա պարբերաբար նոր նկարներ է հրապարակում։
Վերջերս հայտնի իտալուհին բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը:

1. Երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու ամենակարևոր միջոցը նա համարում է լավ հանգիստը. պետք է քնել առնվազն 9 ժամ։ Միայն երկարատև քունն է բերում հանգստություն և ազատում սթրեսից, նշում է Օռնելան։

187462753 1011690482964363 19900 - Գեղեցկության 5 կանոն Օռնելա Մուտիից [նաև լուսանկարներ 66-ամյա գեղեցկուհուց]

2. Նա նաև ակտիվ և առողջ կենսակերպ է քարոզում. մարզվել ու հետևել սննդակարգին:

187745806 773657713301598 799842 - Գեղեցկության 5 կանոն Օռնելա Մուտիից [նաև լուսանկարներ 66-ամյա գեղեցկուհուց]

3. Բացի այդ, գեղեցկուհին հրաժարվել է ծխախոտից և ալկոհոլից, որոնք վնասակար ազդեցություն են ունենում մաշկի գույնի, որակի և ընդհանրապես ընդհանուր առողջական վիճակի վրա:

188833033 1114896222338050 82374 - Գեղեցկության 5 կանոն Օռնելա Մուտիից [նաև լուսանկարներ 66-ամյա գեղեցկուհուց]

4. Նշենք, որ աստղը կտրականապես դեմ է վիրահատական ​​միջամտությանը և չի հավատում, որ պլաստիկ միջոցների օգնությամբ կարելի է վերականգնել երիտասարդությունը։

130194066 179855760347653 323107 - Գեղեցկության 5 կանոն Օռնելա Մուտիից [նաև լուսանկարներ 66-ամյա գեղեցկուհուց]

5. Գեղեցկության ամենակարևոր գրավականը հոգու հանգստությունն է, ուստի պետք է ամեն մեկը հաշտ ու խաղաղ լինի ինքն իր հետ, կարծում է Օռնելա Մուտին:

188690925 816501595661723 890615 - Գեղեցկության 5 կանոն Օռնելա Մուտիից [նաև լուսանկարներ 66-ամյա գեղեցկուհուց]


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա