Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլ» - ՊՍԺ պատասխան խաղում փարիզյան թիմը փայլել է կարգապահությամբ, տեղեկացնում է Opta-ն:
Ֆրանսիայի չեմպիոնն առաջին խաղակեսում ոչ մի խախտում թույլ չի տվել: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այսպիսի վիճակագրություն նախորդ անգամ գրանցվել էր 2003/04 մրցաշրջանում:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում կմրցի «Ասթոն Վիլա» - «Բրյուգե» զույգի հաղթողի հետ: