Տնային Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը շարունակում է անհաջող ընկերական խաղերի շարքը: «Բունդեսթիմը» Վոլֆսբուրգում մրցեց Ճապոնիայի հավաքականի հետ և պարտվեց 1:4 հաշվով:
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի միակ գոլը Ֆլորիան Վիրցի փոխանցումից հետո խփեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեն: Առաջին կեսում «Սամուրայները» 2:1 հաշվով առջևում էին, իսկ հաշիվը խոշոր դարձրին վերջին րոպեներին՝ ավելացնելով ևս 2 գոլ: Խփած գոլով ու ասիստով առանձնացավ Յունայ Իտոն, իսկ Տակեֆուսա Կուբոն 2 գոլային փոխանցում կատարեց:
Վերջին 5 ընկերական խաղում Գերմանիայի հավաքականը կրել է 4 պարտություն ու գրանցել մեկ ոչ-ոքի՝ խփելով 6 գոլ և բաց թողնելով 13-ը:
Հիշեցնենք, որ Կատարում կայացած ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում գերմանացիները նույնպես պարտվել էր Ճապոնիայի հավաքականին (1:2)
Ընկերական խաղ
Գերմանիա – Ճապոնիա՝ 1:4 (տեսանյութ)
Լերոյ Սանե, 19 – Յուրայ Իտո, 11, Այասե Ուեդա, 22, Տակումա Ասանո, 90, Աո Տանակա, 90+2


