Եվրո-2024-ի բացման խաղում Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականները երեք ռեկորդ են գրանցել։
Gracenote Live-ը հայտնում է, որ սա Եվրոպայի առաջնությունների պատմության առաջին հանդիպումն է, որի ընթացքում գրանցվել է ինքնագոլ, գոլ 11-մետրանոցից, ինչև նաև կարմի քարտ։
Հանդիպմանը 11-մետրանոցից աչքի է ընկել Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցը։ Բունդեսթիմի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը գրավել է սեփական դարպասը, իսկ շոտլանդացիների ֆուտբոլիստ Ռայան Պորտեուսը հեռացվել է դաշտից։
Բացի այդ, Squawka Football-ը գրում է, որ Գերմանիայի հավաքականը Եվրո-ների բացման խաղերում տարել է ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչև այս ամենախոշոր հաղթանակը Եվրո-2020-ին գրանցել էր Իտալիայի հավաքականը` 3-0 հաշվով առավելության հասնելով Թուրքիայի թիմի նկատմամբ։
Գերմանիա - Շոտլանդիա հանդիպումը նաև դարձել է Եվրոպայի առաջնությունների ամենագոլառատ բացման խաղը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի բացման խաղում Գերմանիայի հավաքականը Շոտլանդիային հաղթել է 5-1 հաշվով։