Logo

Գերմանիա – Ուկրաինա հանդիպման անցկացումը վտանգված է

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.11.2020ՍՊՈՐՏ
Ukraine 1 2 Germany Bushchan blunder as visitors finally land a Nations League win 800x509 1 - Գերմանիա - Ուկրաինա հանդիպման անցկացումը վտանգված է
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League A 5 տուր

14 Նոյեմբեր 2020 - 23:45

3

Գերմանիա

1

Ուկրաինա

0 - 1 - 11`

1 - 1 - 22`

2 - 1 - 33`

3 - 1 - 64`

Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում Գերմանիայի և Ուկրաինայի հավաքականների միջև հանդիպման անցկացումը վտանգի տակ է: Դրա պատճառն ուկրաինացիների ճամբարում կորոնավիրուսով վարակման 5 դեպքերի ի հայտ գալն է:

Դրական պատասխաններ են տվել 4 ֆուտբոլիստների (Անդրեյ Յարմոլենկո, Վիկտոր Ցիգանկով, Վիկտոր Կովալենկո ու Սերգեյ Սիդորչուկ), ինչպես նաև մարզիչ Վադիմ Կոմարդինի հանձնած թեստերը:

Գերմանիա – Ուկրաինա մրցավեճը պետք է կայանա Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում: SID-ի տեղեկություններով՝ հանդիպման անցկացման վերաբերյալ վաղը որոշում կկայացնեն տեղական առողջապահական համակարգի ներկայացուցիչները և ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաները:

ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ խաղը կարող է կայանալ, եթե թիմի տրամադրության տակ կան 1 դարպասապահ ու 12՝ մյուս խաղային դիրքերի ֆուտբոլիստներ:

Հայտնի են դարձել ԵՎՐՈ 2020-ի խմբերի բոլոր մասնակիցները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ