Logo

Գերմանիան` բասկետբոլի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

12:26 / 15.09.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղամարդկանց Գերմանիայի ազգային հավաքականը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Ալեքս Մումբրուի գլխավորած թիմը մրցաշարի եզրափակիչում 88-83 հաշվով հաղթել է Թուրքիայի հավաքականին։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Թուրքիայի թիմի կենտրոնական Ալպերեն Շենգյունը` վաստակելով 28 միավոր, կատարելով 3-ական ռեբաունդ ու ասիստ։

Մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Գերմանիայի հավաքականի ու «Սակրամենտո Քինգզի» խաղարկող պաշտպան Դենիս Շրյոդերը։

Մրցաշարի բրոնզե մեդալը նվաճել է Հունաստանի հավաքականը` 92-89 հաշվով հաղթելով Ֆինլանդիայի թիմին։

Գերմանացիները նախորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձել էին 1993 թվականին։ «Բունդեսթիմը» նաև աշխարհի գործող չեմպիոնն է։

Գերմանիայի հավաքականը Եվրոբասկետ-2025-ում հաղթել է անցկացրած բոլոր 9 խաղերը։

Եվրոբասկետ-2025, եզրափակիչ

Թուրքիա - Գերմանիա` 83-88 (22-24, 24-16, 21-26, 16-22)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ