Մյունխենի «Բավարիան» դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից: Քառորդ եզրափակիչում Գերմանիայի չեմպիոնն ընդունեց «Ֆրայբուրգին» և պարտվեց 1-2 հաշվով:
«Բավարիայի» կազմում 19-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն: Ընդամենը 8 րոպե անց հյուրերից պատասխան գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Նիկոլաս Հոֆլերը: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Ֆրայբուրգին» հաղթանակ պարգևեց գերմանացի հարձակվող Լուկաս Հոլերը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը:
Սա «Բավարիայի» առաջին պարտությունն է Թոմաս Տուխելի գլխավորությամբ:
Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:
Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 1-2 (տեսանյութ)
Դայո Ուպամեկանո, 19 - Նիկոլաս Հոֆլեր, 27, Լուկաս Հոլեր, 90+5 (11մ)