Logo

Գերմանիայի գավաթ. «Բավարիան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

01:38 / 02.02.2023Այլ մրցաշարեր
Բավարիա-Մայնց

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի հերթական խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մայնցի» նկատմամբ:

Գերմանիայի չեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձան կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, գերմանացի կիսապաշտպաններ Ջամալ Մուսիալան, Լերոյ Սանեն և կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը:

«Բավարիան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ: Ավելի վաղ Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին նաև «Լայպցիգը», «Շտուտգարտը» և «Ունիոն Բեռլինը»։

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մայնց»  -   «Բավարիա»՝ 0-4  (տեսանյութ)

Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, 17, Ջամալ Մուսիալա, 30, Լերոյ Սանե, 44, Ալֆոնսո Դևիս, 83

Հեռացում՝ Ալեքսանդր Հաք, 86 («Մայնց»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ