Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» սեփական մարզադաշտում մրցեց «Շտուտգարտի» դեմ։
Գոլառատ պայքարում անցած խաղում Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ` դուրս գալով կիսաեզրափակիչ։
Լևերկուզենյան ակումբին հաղթանակ պարգևեց Ջոնաթան Տահի` 90-րդ րոպեին խփած գոլը։
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող «Կայզերսլաուտերն» ու Դյուսելդորֆի «Ֆորտունան»։ Կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։
Գերմանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Բայեր» - «Շտուտգարտ»` 3-2
Ռոբերտ Անդրիխ, 50, Ամին Ադլի, 66, Ջոնաթան Տահ, 90 - Վալդեմար Անտոն, 11, Քրիս Ֆյուրիխ, 58


