Logo

Գերմանիայի գավաթ. «Բորուսիան» ավարտեց պայքարը, Ռանոսը մասնակցեց խաղին

22:56 / 02.12.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Զանկտ Պաուլիին»։

Տանտերերից 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

«Բորուսիան» ավարտեց մրցելույթը, իսկ «Զանկտ Պաուլին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Պայքարը շարունակում է նաև «Հերտան», որը 6-1 հաշվով հաղթեց «Կայզերսլաուտեռնին»։

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Զանկտ Պաուլի»` 1-2 (տեսանյութ)

Հարիս Տաբակովիչ, 56 - Մարտիյն Կարս, 43, Լուիս Օպի, 83

«Հերտա» - «Կայզերսլաուտեռն»` 6-1 (տեսանյութ)

Լուկա Շուլեր, 5, 60, Մարտեն Վինկլեր, 20, Քենեթ Այխհորն, 31, Դավիդ Կովնացկի, 75, Մորիս Քրատենմախեր, 80 - Մարլոն Ռիտեր, 45+2 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ