Logo

Գերմանիայի գավաթ. Ռոյսի գոլը «Բորուսիային» դուրս բերեց 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

01:45 / 09.02.2023Այլ մրցաշարեր
null

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Բոխումին» և հաղթեց 2-1 հաշվով:

Դորտմունդյան ակումբի գոլերը խփեցին գերմանացի կիսապաշտպաններ Էմրե Ջանը և Մարկո Ռոյսը:

Քառորդ եզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ: 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել են նաև Մյունխենի «Բավարիան», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», «Լայպցիգը», Բեռլինի «Ունիոնը», «Շտուտգարտը», «Ֆրայբուրգը» և «Նյուրնբերգը»:

Գերմանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բոխում»   -   «Բորուսիա Դորտմունդ»՝ 1-2  (տեսանյութ)

Կևին Շտոգեր, 64 (11մ) - Էմրե Ջան, 45+1, Մարկո Ռոյս, 70

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ