Logo

Գերմանիայի գավաթ․ «Բորուսիան» խփեց 7 գոլ, Ռանոսը՝ գոլի ու ասիստի հեղինակ

22:10 / 11.08.2023• Ֆուտբոլ
null

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 7-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բերզենբրյուկի» նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» կազմում փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին ու դարձավ գոլի և ասիստի հեղինակ։ 77-րդ րոպեին 20-ամյա ֆուտբոլիստը կատարեց գոլային փոխանցում, իսկ 89-րդ րոպեին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։ Ռանոսը պաշտոնական խաղերում նորամուտը նշեց նոր թիմում։

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» նախորդ ընկերական խաղում Հրանտ-Լեոն Ռանոսը դարձել էր գեղեիկ գոլի հեղինակ՝ գրավելով ֆրանսիական «Մոնպելյեի» դարպասը։

Գերմանիայի Բունդեսլիգայում Մյոնխենգլադբախի թիմը կմեկնարկի օգոստոսի 19-ին՝ «Աուգսբուրգի» դեմ արտագնա խաղով։

Գերմանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Բերզենբրյուկ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 0-7 (տեսանյութ)

Ֆրանկ Օնարա, 22, 56, Նատան Նգումու, 27, Տոմաշ Կվանկարա, 32, 35, Ռոբին Հակ, 77, Հրանտ-Լեոն Ռանոս, 89 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ