«Լայպցիգը» դարձավ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:
Մարկո Ռոզեի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և առավելության հասավ 2-0 հաշվով: Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց գերմանացի հարձակվող Տիմո Վերները, իսկ ավելացված ժամանակի 8-րդ րոպեին վերջակետը դրեց հունգարացի պաշտպան Ուիլի Օրբանը՝ 2-0:
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», «Շտուտգարտը» և Մյունխենի «Բավարիային» պայքարից դուրս թողած «Ֆրայբուրգը»: Կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:
Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Լայպցիգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2-0 (տեսանյութ)
Տիմո Վերներ, 22, Ուիլի Օրբան, 90+8


